211652_close_icon
views-count8199 դիտում article-date 18:44 10-11-2017

New York Times-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմին

Ամերիկյան [url=https://www.nytimes.com/2017/11/09/movies/intent-to-destroy-armenian-genocide-review.html]New York Times[/url] պարբերականն անդրադարձել է Ջո Բեռլինգերի` Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմին: Քեն Յավորովսկու հեղինակած «Հայերի անցյալը դեռ չի ավարտվել» վերնագրված հոդվածում մեջբերվում են հայտնի պատմական փաստեր օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի մասին: «Այն, ինչ պետք է ճանաչված փաստ լիներ, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել մեկ դար վաղեմության դեպքերը՝ ստիպելով բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու մյուս կառավարություններին նույն կերպ վարվել»,- գրել է նա: Յավորսկին մանրամասներ է ներկայացրել ֆիլմից, ըստ նրա` Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ հանցագործությունների ամբողջական պատկերը կազմելու համար:

Նմանատիպ նյութեր