211652_close_icon
views-count5628 դիտում article-date 10:12 10-11-2017

Հայաստանի պետական 6 մլրդ 296.7 մլն դոլար պարտքը շուտով կավելանա ևս 80 մլն եվրոյով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, և սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը՝ պետական պարտքն ավելացել է: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառնալով 3 տրլն 37.3 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ դոլարային արտահայտությամբ նվազել է կառավարության և ԿԲ-ի արտաքին պարտքը, իսկ ահա կառավարության ներքին պարտքը, ընդհակառակը՝ ավելացել է: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ կառավարությունը երեկ համաձայնություն է տվել KfW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու ծրագրին: Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով պետական պարտքը կավելանա ևս 80 մլն եվրոյով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր