2894 դիտում
14:01 09-07-2020
2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 7.3 մլրդ դոլար է
Ապրիլի վերջին ԱԺ-ն քննարկում էր «Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերը։
Ինչպես հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/1021116.html]Armenpress.am[/url]-ը, դրանցով առաջարկվում էր, հաշվի առնելով ներքին եւ արտաքին շոկերի առկայությունը, ունենալ 2 տոկոս անկում։ Ինչպես նաեւ համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում էր ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղվեց արտաքին պարտքի սպասարկման ընթացքը հետաձգելու մասին՝ հաշվի առնելով ֆորսմաժորային իրավիճակներում պետությանը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանքը։ Այլ կերպ՝ մեր երկիրը կօգտվի՞ այդ հնարավորությունից, որ «արտաքին պարտքի սպասարկման ընթացքն առնվազն 1 տարի նետի հետ»։
Ֆինանսների նախարարը նախ պատասխանեց, որ, այո, առաջին հայացքից շատ գրավիչ են 100 մլն դոլարի չափով սպասարկման հետաձգումը եւ այդ միջոցները ներքին նպատակներով օգտագործելու հեռանկարը։ Բայց պետք է հարցին մյուս կողմից էլ նայել. «Մենք մեզ համար, որպես հեռանկար, չենք տեսնում, չէ՞, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հովանու ներքո մնալը, մենք հեռանկարում տեսնում ենք, որ ինքներս ենք դոնոր դառնալու»։ Իսկ դրան ուղղված քայլը, նախարարի խոսքերով, նաեւ այն է, որ չպետք է թուլացնենք պարտք վերցնողի հատկանիշները. «Մենք, համենայնդեպս առայժմ, իրատեսական չենք համարում, առավել եւս՝ անհրաժեշտություն չենք տեսնում գնալ այդ ճանապարհով։ Դա թուլացնում է պարտք վերցնողի հատկանիշները՝ ինքնուրույն լուծելու սեփական խնդիրները»։
Համապատկերում փորձենք հասկանալ, թե պետական պարտքի ինչ բեռ ունենք։ Եթե հակիրճ, ապա պատկերը սա է։ 2019 թ. հունվարի 1—ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.923 մլրդ դոլար (3,349 տրլն դրամ), իսկ արտաքին պետական պարտքը կազմել է 5.533 մլրդ դոլար (2.677 տրլն դրամ) կամ 79.9 տոկոս, իսկ ներքին պարտքը՝ 1.390 մլրդ դոլար (672.4 մլրդ դրամ) կամ 20.1 տոկոս։ Արտաքին պարտքի կառուցվածքում 90.1 տոկոսը կամ 4.983 մլրդ դոլարը բաժին է ընկել կառավարությանը, իսկ մնացած 9.9 տոկոսը կամ 550 մլն դոլարը՝ կենտրոնական բանկին։
Հայաստանի պետական պարտքը 2020 թ. հունվար—ապրիլ ամիսներին աճել է 1.1 տոկոսով (նախորդ տարվա 0.3 տոկոսով անկման դեմ)՝ հատելով 7,4 մլրդ դոլարի նշագիծը (3.6 տրլն դրամ)։ Ըստ վիճկոմիտեի տվյալների՝ 2020 թ. հունվար—ապրիլ ամիսներին արտաքին պարտքը նվազել է 1.5 տոկոսով՝ մինչեւ 5.7 մլրդ դոլար (2.7 տրլն դրամ), իսկ ներքին պարտքն աճել է 10.8 տոկոսով՝ մինչեւ 1.7 մլրդ դոլար (691.3 մլրդ դրամ)։ Իսկ տարեկան կտրվածքով (2020 թ. ապրիլին՝ 2019 թ. ապրիլի համեմատ) Հայաստանի պետական պարտքը կտրուկ արագացրել է աճը՝ 0,5 տոկոսից մինչեւ 7.3 տոկոս։
Համեմատականը ճիշտ տանելու համար ներկայացնենք պարտքի ցուցանիշը 2020 թ. հունվարի 1—ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 2020 թ. հունվարի 1—ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 3.5 տրլն դրամ կամ 7.3 մլրդ դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմում է 2.8 տրլն դրամ կամ 5.8 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 737.2 մլրդ դրամ կամ 1.5 մլրդ դոլար։
Իսկ ինչ սպասումներ կան՝ կապված այս համավարակի հետեւանքների հետ։ Դեռ ապրիլի կանխատեսման համաձայն՝ 2020 թ. սպասվում էր ՀՆԱ—ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության աճ մինչեւ 57.2 տոկոս՝ 2019 թ. փաստացի 53.5 տոկոսից։ 2022 թ. համապատասխան ցուցանիշը մինչեւ 55.8 տոկոս նվազում կունենար։ Բայց այս կանխատեսումն արվել էր 2020 թ. Հայաստանի ՀՆԱ—ի աճի մինչեւ 1.7 տոկոս դանդաղման դեպքում (բազային սցենարով)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հետ կապված։ Երկու ամիս անց Համաշխարհային բանկը թարմացրեց համավարակի ճգնաժամի պայմաններում գլոբալ տնտեսական հեռանկարների կանխատեսումը։ Եվ Հայաստանին բաժին ընկավ 2020 թ. ՀՆԱ—ի՝ 2.8 տոկոսով անկման կանխատեսումը։
Շատ կարեւոր է, որ պետությունը ջանքեր գործադրի, որպեսզի այս վիճակից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք, որպեսզի ռիսկերը հնարավորինս կառավարելի լինեն։ Եվ, ի դեպ, ռիսկերից մեկի մասով՝ տոկոսադրույքի ռիսկերի։ Կառավարելի՞ են դրանք։
Ըստ կառավարության պարտքի կառավարման 2020—2022 թթ. ռազմավարական ծրագրի՝ տոկոսադրույքի հետ կապված ռիսկերն արժանի են մեծ ուշադրության, քանի որ շուկայական պայմաններով ներգրավվող փոխառու միջոցների կշիռը գնալով աճում է։ Տոկոսադրույքի ռիսկի կառավարման նպատակն է ապահովել կառավարության պարտքի այնպիսի կառուցվածք, որի դեպքում ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների փոփոխությունը հնարավորինս քիչ ազդեցություն կունենա կանխատեսվող տոկոսագումարների մակարդակի վրա։ Կառավարության պարտքի պորտֆելի տոկոսադրույքի ռիսկի ցուցանիշները կանխատեսվող ժամանակահատվածում մի փոքր վատթարանում են, սակայն մնում են կառավարելի։
Ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռը 2022 թ. տարեվերջին նվազում է մինչեւ 76.5 տոկոս։ Չնայած կառավարության կողմից կանխատեսվող ժամանակահատվածում թողարկվելու է նախորդ տարիների համեմատ ավելի շատ ֆիքսված տոկոսադրույքով ներքին պարտք, շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի ծավալի կշիռը դեռեւս էական չի լինելու, եւ 2022 թ. այն կկազմի կառավարության պարտքի ընդամենը 23.4 տոկոսը։ Մյուս կողմից՝ միջազգային վարկատուներն ավելի շատ լողացող տոկոսադրույքով նոր վարկեր են տրամադրելու, որի արդյունքում կառավարության պարտքի պորտֆելի ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռը նվազելու է։ Անհրաժեշտության դեպքում, տոկոսադրույքի ռիսկը կառավարելու նպատակով, արտաքին վարկատուների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներ
Նմանատիպ նյութեր
16455 դիտում
09:12 16-08-2018
Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, «Ժողովուրդ»
5868 դիտում
10:12 10-11-2017
Հայաստանի պետական 6 մլրդ 296.7 մլն դոլար պարտքը շուտով կավելանա ևս 80 մլն եվրոյով. «Ժողովուրդ»
691 դիտում
08:50 30-08-2024
ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար. որքան վարկ ունի Հայաստանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1498 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
835 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին