211652_close_icon
views-count38808 դիտում article-date 21:37 09-11-2017

Երևանում հրդեհ է բռնկվել Peugeot մակնիշի ավտոմեքենայում. կրակը մարել են հրշեջներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Peugeot 406 մակնիշի 34 ZZ 436 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, իսկ հետո էլ թիվ 13 հրշեջ-հատուկ ջոկատը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Peugeot-ում առաջացած հրդեհը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե՛ վարորդ Գևորգ Գևորգյանը և թե՛ այլ քաղաքացիներ չեն տուժել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր