211652_close_icon
views-count14109 դիտում article-date 21:21 09-11-2017

ՌԴ Իժևսկում գազի պայթյունից 9 հարկանի շենքի 32 բնակարան է փլուզվել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Իժևսկ քաղաքում գազի պայթյունից 9 հարկանի շենքի շքամուտք է փլուզվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փլուզման հետևանքով քանդվել է 32 բնակարան, տարհանվել են շենքի հարևան մուտքի բնակիչները: Պայթյունի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքները: Վիրավորները հոսպիտալացվում են ուղղաթիռներով: Այս պահին հայտնի է 3 զոհի մասին, սակայն նշվում է, որ փլատակների տակ կարող են գտնվել մինչև 15 հոգի, քանի որ շենքի առաջին հարկում խանութներ էին գտնվում, ինչպես նաև նախադպրոցական մանկական կենտրոն: Շենքից տարհանվել է ավելի քան 500 բնակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր