211652_close_icon
views-count75888 դիտում article-date 11:46 09-11-2017

Արտակարգ իրավիճակ Թաիրով գյուղում. սելավատարերի խցանման պատճառով անձրևաջրերը լցվում են մարդանց տները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Թաիրով գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի դիտահորերի չգործելու պատճառով անջրևաջրերը «Վենետիկի են վերածել» գյուղի մի որոշ հատված։ 1 կմ-անոց ճանապարհին կուտակված անձրևաջուրը լցվում է ինչպես բնակիչների տները, այնպես էլ հարակից օբյեկտներ։ Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, նույն վիճակն է։ Դիմել ենք է՛լ մարզպետարան, է՛լ գյուղապետարան, սակայն նրանք ավելի շատ զբաղված են իրենց թափանները լցնելով, քան ժողովրդի դարդին դարման լինելով։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 21-րդ դարում դժվա՞ր է դիտահորերը բացել, թե՞ քարի դարում են Արմավիրի մարզպետն ու Թաիրովի գյուղապետը ապրում։ Ալարում են տեղներից ժաժ գան։ Հետո էլ ասում են՝ ընտրություններին մեզ ընտրեք։ Սա՛ է ձեր պատկեը, պատասխանատու չինովնիկնե՛ր»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր