211652_close_icon
views-count4663 դիտում article-date 16:06 09-11-2017

ԱՄՆ-ն վերջին 16 տարիներին պատերազմների համար ծախսել է 4 տրիլիոնից ավելի դոլար

2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչություններից հետ ԱՄՆ-ի իշխանությունները արտաքին պատերազմներում ծախսել են 4,3 տրիլիոն դոլար։ Տվյալները ներկայացրել են Ուոթսոնի անվան միջազգային հետազոտական ինստիտուտի մանսագետները, հաղորդում է Lenta-ն։ Փաստաթղթում նշվում է, որ մինչև 2018 թվականի վերջը ամերիկյան ծախսերը կգերազանցեն 5.6 տրիլիոն դոլարը, որից մոտ 1 տրիլիոնը կուղղվի մարտական գործողությունների մասնակից տուժողների առողջացմանը։ Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Պենտագոնի հաշվարկները չափից շատ համեստ են։ Ըստ Պենտագոնի զեկույցի՝ մինչև հիմա ծախսվել է 1.52 տրիլիոն դոլար։

Նմանատիպ նյութեր