211652_close_icon
views-count6177 դիտում article-date 16:35 07-11-2017

Թրամփը Հրվ. Կորեայի նախագահին առաջարկել է զենք գնել՝ երկկողմ առևտրային անկայունությունը կարգավորելու նպատակով

Հարավային Կորեայի կողմից ամերիկյան սպառազինություն գնելը կօգնի հավասարեցնել երկու երկրների միջև առկա առևտրային անկայունություն, ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, հաղորդում է Tass-ը։ «Եթե Հարավայի Կորեան ձեռք բերի ԱՄՆ-ի արտադրած սպառազինությունները, ապա դա կարող է որոշ չափով լուծել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը»,-Սեուլում կայացած հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։ Նշենք, որ ավելի վաղ Թրամփը քննադատել էր երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքումը՝ նշելով, որ դա առավելություններ է տալիս միայն Հրվ. Կորեային, սակայն ամերիկյան էկոնոմիկան տուժում է։

Նմանատիպ նյութեր