211652_close_icon
views-count21590 դիտում article-date 17:05 05-11-2017

Արցախում բեկորային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան, նա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտնեցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից։ Իսկ Գևորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը բավարար է։ Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր