211652_close_icon
views-count9542 դիտում article-date 10:53 03-11-2017

Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. մենք հո շուկայում չենք. «Վեոլիա ջուր» ՍՊԸ խոսնակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է ՀԾԿՀ։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա։ Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և 14 թիվն ենք ստացել։ Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնել՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք՝ կճշգրտեն։ Հայտը չի կարող չբավարարել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր