1830 դիտում
21:14 06-06-2014
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պահանջել է չբավարարվել զուտ ծառայական քննություններով. տեսանյութ, ֆոտոշարք
Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում:
Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։
Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5146 դիտում
21:42 07-05-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՃՈ թերությունները վերացնելու ժամկետներ է նշանակել . (տեսանյութ. ֆոտոշարք)
1278 դիտում
17:22 13-03-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Վայոց ձորի մարզ. ֆոտոշարք
Այս բաժնից
517 դիտում
22:20 06-05-2024
Սոնա Հայրապետյանը մասնակցել է Օզոնային շերտի պաշտպանության մասին կազմակերպված աշխատաժողովին
622 դիտում
22:07 06-05-2024
Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան
601 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական