211652_close_icon
views-count9211 դիտում article-date 09:45 03-11-2017

Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել Արմավիր ՔԿՀ-ի բանտապետին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ նա իջել է ճաշարան` տեսնելու, թե ինչով են սնվում կալանավորները, «թարսի պես» որ կաթսայի կափարիչը բարձրացրել է, նորմալ ուտելիք է հայտնաբերել։ Հիասթափված Փաշինյանը հարցրել է, թե բանտարկյալների սնունդը ամեն օ՞ր է այդպես լավ, նրան անկեղծորեն պատասխանել են, որ տեղեկացված են եղել իր այցի մասին։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր