211652_close_icon
views-count102046 դիտում article-date 11:06 01-11-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի և քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին և կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ և կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից և պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։ Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի և քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր