211652_close_icon
views-count12534 դիտում article-date 10:13 31-10-2017

Բաղրամյան 26-ի անվտանգության հսկողությունը ուժեղացվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երևացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերևա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, նշել է. «Ընդամենը նորմալ միջացառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում Դուք տեսնում եք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, և մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր