211652_close_icon
views-count32801 դիտում article-date 21:24 27-10-2017

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի խաչմերուկում բախվել են ВАЗ 211440-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 21-ամյա Ռոման Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 31 MV 001 համարանիշի և Նոր Գեղի գյուղի բնակիչ, 26-ամյա Ռաֆայել Ճաղարյանի վարած ВАЗ 211440 մակնիշի 34 CC 552 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում, այնուամենայնիվ Ռ. Ճաղարյանին բժիշկները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո ВАЗ 211440-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատակիցների ցուցումով համարանիշները տեղադրվեցին ավտոմեքենայի վրա: Փաստի առթիվ ճՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր