211652_close_icon
views-count6261 դիտում article-date 20:37 27-10-2017

Ստեփանակերտում անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման շրջանակներում, այսօր անց է կացվել «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) անձնակազմի գործողությունները հակառակորդի օդային հարձակման և դրա հետևանքների վերացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի և հարակից շենքերի բնակիչների տարհանման փորձնական միջոցառումներ է կազմակերպվել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հատուկ տակտիկական ուսումնավարժության ղեկավար Սուրեն Թամրազյանն ասել է, որ, համաձայն քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) ընթացիկ տարվա միջոցառումների անցկացման պլանի, հոկտեմբերի 26-ից սկսվել են քաղպաշտպանության բնագավառում հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որոնք իրականացվել են մայրաքաղաքի N 10 դպրոցի և Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքերում: «Համաձայն գործող օրենսդրության՝ ուսումնավարժության ընթացքում քաղաքապետարանի կողմից ստեղծված ՔՊ բոլոր կազմավորումները, ԱԻՊԾ աշխատակիցների և այլ օպերատիվ ծառայությունների հետ մասնակցել են ուսումնավարժությանը: Այս կերպ փորձել ենք հասկանալ, թե հակառակորդի հարձակման դեպքում ինչ կարող են լինել, և դրանք վերացնելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն,-ասել է Ս. Թամրազյանը և հավելել,- այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես կարճ ժամանակահատվածում մարվեցին առաջացած հրդեհի օջախները և տարհանվեցին բոլոր տուժածները»: Ուսումնավարժությանը ներկա էին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, ԱՀ ՔՊ պետի տեղակալ Կարեն Սարգսյանը, ստեփանակերտցիներ և այլք: [url=http://artsakhpress.am/arm/news/75008/stepanakertum---anc--e--kacvel--hatuk--taktikakan--usumnavarzhutyun-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր