6433 դիտում
13:24 26-10-2017
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծը ՀՀ կառավարությանը նեկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:
Պայմանագիրը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք, նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը:
Պայմանագրում նաև տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր:
Եվրասիական տնտեսական միության մաքսային ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է:
Նմանատիպ նյութեր
966 դիտում
15:21 29-09-2016
Տեսակոնֆերանսում քննարկվել է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի նախագիծը
8039 դիտում
18:20 28-09-2017
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման պահին անհամաձայնություններ չեն եղել. ռուս պաշտոնյա
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին