211652_close_icon
views-count4074 դիտում article-date 11:53 25-10-2017

Հայ-ֆիննական համագործակցություն՝ մաքսային ոլորտում ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «Թվինինգ» ծրագրի արդյունքները

Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն: Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան և Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից: Դիտարկվել են նաև մաքսային ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես՝ համատեղ ուսումնական ծրագրերի, իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքները: Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանային անցման կետում գործառնական ընթացակարգերը և աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական սխեման՝ ՀՀ սահմանային անցման կետերում միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով: Սկանդինավյան այս երկիրը սահմանային հսկողության իրականացման և հսկողության բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքի կազմակերպման մեծ փորձ ունի, ուստի Հայաստանի և Ֆինլանդիայի գործընկերները պայմանավորվել են շարունակական դարձնել հետագա համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր