211652_close_icon
views-count18932 դիտում article-date 10:55 24-10-2017

Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները. ո՞րն է նրանց այցի նպատակը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակը: Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ: Ընդհանրապես մասոնների ու մասոնականության մասին շատ առասպելներ կան, որոնք շարունակում են այդպիսին մնալ, քանի դեռ այս օթյակները գաղտնիության քողով են պատված: Ֆրանսիացի այս մասոնն էլ հայտարարեց, որ Հայաստանում ունեն ընկեր և եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել են այստեղ ևս օթյակ բացել, սակայն ոչ ոք չգիտի, թե ովքեր են հայ մասոնները: Ո'չ վերջիններս են բացահայտում իրենց ով լինելը, ո'չ էլ տվյալ կառույցի ղեկավարներն են հստակ ու բաց խոսում իրենց աշխատանքի և հիմնադրման նպատակների մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր