4462 դիտում
14:15 22-05-2018
Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են, վերջին օրերին մեծ թվով ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվներ են կոտրել։
Այս մասին տեղեկացաՆք փորձագետի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա տալիս է խորհուրդներ, թե ինչպես խուսափել նմանատիպ իրավիճակից: «Առաջինը՝ էլեկտրոնային փոստերում, որոնք իբր Ֆեյսբուքից և Ինստագրամից են գալիս, հղումները մի սեղմեք, նույնիսկ եթե ձեզ ինչ֊-որ լավ բան են առաջարկում, կամ վախեցնում են, որ կփակեն ձեր հաշիվը: Եթե նման բան լինի, դուք նույնը կստանաք ծանուցման ձևով՝ հենց Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեջ»,-տեղեկացնում է փորձագետը:
Երկրորդը՝ նույնը, եթե ոչ թե փոստով է գալիս, այլ, օրինակ, ինչ-որ, իբր Ֆեյսբուքի ու Ինստագրամի թիմի անունից գրող էջից կամ հաշվից, պետք չէ սեղմել որևէ հղման վրա։
«Երրորդ՝ միացրեք երկփուլային, կոդով մուտքը, եթե գլուխ եք հանում։ Այս դեպքում գաղտնաբառը եթե նույնիսկ գողանան, մտնել չեն կարողանա ձեր մոտ»,-նշում է Մարտիրոսյանն ու խորհուրդներ տալիս, թե ինչ անել, եթե արդեն կոտրել են ֆեյսբուքյան էջը:
Նմանատիպ նյութեր
742 դիտում
11:44 03-06-2023
Ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով. Տիգրան Աբրահամյան
15162 դիտում
11:43 20-09-2019
Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2349 դիտում
12:20 24-08-2017
Ժյուրին գնահատում, խորհուրդներ է տալիս, վարպետության դասեր անցկացնում «Բազեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
607 դիտում
15:43 06-05-2024
Գավառցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը
436 դիտում
15:31 06-05-2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի