211652_close_icon
views-count7315 դիտում article-date 15:09 23-10-2017

Դիբալան փոխարինվելուց հետո հայհոյել է Ալեգրիին

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան շատ բուռն է արձագանքել իր փոխարինմանը՝ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ուդինեզեի» հետ խաղում (6:2): 23-ամյա արգենտինացին փոխարինվել է հանդիպման 68-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է մտել Դուգլաս Կոստան: Տեսնելով, որ իրեն փոխարինում են, Դիբալան մոտեցել է պահեստայինների նստարանին ու իսպաներեն հայհոյել: Sky Sport-ը կարողացել է ֆուտբոլիստի խոսքերը վերծանել. նա հայհոյել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին («La concha de tu madre»):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր