211652_close_icon
views-count36145 դիտում article-date 11:08 22-10-2017

Կենտրոնի ոստիկանները պարզել են «Անհաղթ հերոս Քաջն Նազարին», ով աղբամանով հարվածել է բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հոկտեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով, ով սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կետրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մի քանի երիատասարդների միջև և այդ պահին 57-ամյա Սամվել Բադոյանը նկատողությոն է արել նրանց, ասելով, որ հասարակական կարգը չխախտեն և անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն հասարակության մեջ: Չգիտես ինչու՝ երիտասարդներից մեկին դուր չի եկել նկատողությունը և իրեն զգալով «Անհաղթ հերոս Քաջն Նազար»՝ փողոցում տեղադրված աղբամանով հարվածել է Ս.Բադոյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցող երիտասարդներ են ՝ 21-ամյա Ալիկ Մարտիրոսյանը, 22-ամյա Հայկ Բադալյանը, 23-ամյա Դավիթ Արզումանյանը, 24-ամյա Աշոտ Ղազարյանը: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բացի Ա. Մարտիրոսյանից եռյակին հայտնաբերել են, իսկ Ա. Մարտիրոսյանը որոնվում է: Կան տեղեկություններ, որ վիճաբանությանը այլ երիտասարդներ էլ են մասնակցել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/17/1080019/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 16-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր բուժօգնության դիմել Երևանի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Բադոյանը։ Վերջինս հիվանդանոց էր ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Կետրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն հետաքննիչին Ս. Բադոյանը հայտնել է, որ հրաժարվում է կատարվածի մասին տեղեկություններ տալ։ Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան փողոցի 48 հասցեի մոտ Երևանի պետական բժշկական համալսարանի դիմաց, անհայտ անձը վիճաբանել է Ս. Բադոյանի հետ, հարվածել նրան, ինչի հետևանքով վերջինը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր