211652_close_icon
views-count39336 դիտում article-date 14:26 21-10-2017

Բաքվում Հայաստանի դրոշով երթևեկող ավտոմեքենա են նկատել

Բաքվի պետավտոտեսչությունը հաստատել է, որ Mercedes մակնիշի 10-ՍՍ-550 համարանիշի ավտոմեքենայում Հայաստանի պետական դրոշն է նշմարվել։ Այդ մասին հաղորդել է Report.az-ը՝ վկայակոչելով տեսչության անվտանգության քարոզչության ու հանրային կապերի հարցերով բաժնի պետ Վագիֆ Ասադովին։ Նրա խոսքով՝ ավտոմեքենան թյունինգապատվել է հայկական ընկերության կողմից։ Այն պատկանում է ոմն Շահին Խանալիևի, ով բնակվում է արտասահմանում։ Իսկ ավտոմեքենան նա գնել է Բաքվի սրահներից մեկից։ Խանալիևը պնդել է, որ դրոշը ոչ թե հայկական է, այլ կոլումբիական։ «Պարզ չէ միայն, թե ինչպես է հայկական դրոշով ավտոմեքենան հայտնվել Ադրբեջանում։ Ամենայն հավանականությամբ, այն բերվել է Վրաստանից»,-ասել է չինովնիկը։ Իրավապահները հետաքննություն են սկսել այդ առնչությամբ։

Նմանատիպ նյութեր