Ադրբեջանցին սպիտակ դրոշով փորձել է Հայաստան փախչել
Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է, երբ փորձել է սպիտակ դրոշով հատել անցնել Հայաստանի տարածք: Այս մասին հաղորդում է haqqin. az պորտալը՝ հղում անելով ադրբեջանական «Ազալդըգ» ռադիոկայանին:
Իրավապաշտպան Հաքիմէլդոսթու Մեհթիևի խոսքով՝ Մամեդովի՝ Հայաստան փախչելու պատճառը եղել է այն, որ վերջինիս դիմում-բողոքը ոստիկանությունը մերժել էր քննել:
«Մոտ 1 տարի առաջ Շարուրի շրջանային ոստիկանության աշխատակից, սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջը և գումար վերցրել նրանից: Այնուհետ նա սկսել է նրան շանտաժի ենթարկել՝ ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկին ականատես է եղել Նազիմի որդին և ծեծկռտուք սարքել, որից հետո կինը Նազիմին պատմել է, թե ինչ է տեղի ունենում, և վերջինս սերժանտի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն»,-ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասին իմացել է ողջ գյուղը: Մամեդովն ամուսնալուծվել է, ամուսնալուծվել են նաև իր որդին և դուստրը, և Նազիմովը սպառնացել է, որ կփախչի Հայաստան, եթե իր բողոքը ոստիկանությունը չքննի, իսկ սահմանին արդեն նրան ձերբակալել են: Իրավապաշտպնաի խոսքով՝ Մամեդովը ներկա պահին գտնվում է Ադրբեջանի ՊՆ տեղի բաժանմունքում և նրա մասին էլ ոչինչ հայտնի չէ: