211652_close_icon
views-count30665 դիտում article-date 10:55 21-10-2017

Արտակարգ դեպք Ստեփանավանում. ոստիկանները կանխել են 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը, պատճառը պարտքերն են եղել

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին ծառայություն կատարելու ժամանակ մոտեցել են քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գատնվող Ձորագետի կիրճից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն օպերատիվորեն ժամանում են նշված վայր և 1.5 ժամ բանակցություններ են վարում երիտասարդի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է Ստեփանավանի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ղ.-ին համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահող քայլին։ Իսկ նա սպառնում էր, որ կամ իրեն կգցի, կամ էլ կախվելու միջոցով վերջ կտա իր կյանքին։ Արդեն Ոստիկանության Ստեփանավանի բաժնում երիտասարդը խոստովանում է, որ այդ ծայրահեղ քայլին դիմում էր պարտքերի պատճառով։ Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր