211652_close_icon
views-count10751 դիտում article-date 14:33 19-10-2017

Կառավարությունը քննարկում է Երևանում խցանումների նվազեցման խնդիրը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումները վերացնելու խնդրին: Վարչապետը նկատեց, որ աշխատանքային օրերին Երևանում առկա խցանումների պատճառները բազմազան են, և պետք է լուծումներ տալ: Խնդիրներ են առաջանում նաև հասարարակական տրանսպորտից օգտվող ուղևորների իջնելու-նստելու՝ օրենքով սահմանված կարգով մեկ րոպե ժամանակահատվածը չպահպանելու պատճառով: «Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/909412/karen-karapetyany-handzararec-nerkayacnel-erevanum-khcanumneri.html]«Արմենպրեսը»[/url]: Միաժամանակ, վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և ոստիկանապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Նմանատիպ նյութեր