211652_close_icon
views-count24783 դիտում article-date 23:12 18-10-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ПАЗ ավտոբուսը, Nissan-ն ու 06-երը. ԱՊՊԱ-ի աշխատակիցները չէին բարեհաճում ժամանել դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են ПАЗ 672 մակնիշի 35 AM 208 համարանիշի, Nissan մակնիշի 45 QO 555 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 34 VS 222 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 OR 472 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ արդեն 2 ժամից ավելի է, որ ահազանգել են ԱՊՊԱ, սակայն, ինչպես գրեթե բոլոր դեպքերում՝ ԱՊՊԱ-ի աշխատակցիները ուշանում են: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր