211652_close_icon
views-count7664 դիտում article-date 18:22 18-10-2017

Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին

Հոկտեմբերի 20-22–ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին: Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ: «Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:

Նմանատիպ նյութեր