211652_close_icon
views-count26366 դիտում article-date 11:02 18-10-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Priora-ն ու Opel-ը, որոնցից մեկը բախվել է նաև կայանված 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում՝ թիվ 25 տան դիմաց, բախվել են Աշտարակի բնակիչ, 33-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lada Priora մակնիշի 99 OR 909 համարանիշի և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ, 47-ամյա Հարութ Մովսիսյանի վարած Opel մակնիշի 35 VU 593 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ВАЗ 2106 մակնիշի 10 LU 243 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Դ. Վարդանյանին և Opel-ի վարորդ Հ. Մովսիսյանին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր