211652_close_icon
views-count11688 դիտում article-date 11:26 18-10-2017

Ռուսաստանում ավարտվել են «Իսկանդեր»-ի համար ստեղծված նոր հրթիռների փորձարկումները

Ռուսաստանի «Կապուստին Յար» պոլիգոնում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի համար նախատեսված նոր հրթիռների փորձարկումները։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ պոլիգոնի ղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովի հայտարարությունը վկայակոչելով։ Նա նաև նշել է, որ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը նոր առաջադրանք ունեն՝ մշակել հանքավայրային տեղակայման հրթիռային համակարգեր։ «Իսկանդեր-Մ»-ը նախատեսված է 50-500 կմ հեռավորության վրա ճշգրիտ բազմաթիրախային հարվածներ հասցնելու համար, ցանկացած պայմաններում։

Նմանատիպ նյութեր