Բաքվում ցուցադրել են ԼՂ-ում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը:
2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ականազերծման գործակալությունը վնասազերծում է ականներն ու զինամթերքը Շուշիում: «Իսկանդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում գործակալության կողմից տարածքի ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործողության ընթացքում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ականազերծման գործողությունների գործակալությունը: