211652_close_icon
views-count10354 դիտում article-date 21:35 17-10-2017

Կաթողիկոսը մեկնել է Բեռլին, նախատեսվում է հանդիպում Գերմանիայի նախագահի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր հնգօրյա այցով մեկնել է Բեռլին` Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին: Այցի շրջանակում նախատեսվում է Վեհափառի և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ: Վեհափառ հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը: Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Նմանատիպ նյութեր