211652_close_icon
views-count3296 դիտում article-date 15:46 17-10-2017

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը չի բացառում Փհենյանի հետ բանակցելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալլիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը օրակարգից չի հանի Հուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, հաղորդում է Interfax-ը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն վատթարագույնին, եթե իրավիճակը կորեական թերակղզում դիվանագիտական ճանապարհով կարգավորել չհաջողվի։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, Սալլիվանը մտադիր է մեկնել Հարավային Կորեա՝ քննարկելու համար հյուսիսկորեական խնդիրը։

Նմանատիպ նյութեր