211652_close_icon
views-count9386 դիտում article-date 18:34 14-10-2017

Սահակաշվիլին հայտարարել է, որ Կարպատներում ուկրաինական պետությունը գոյություն չունի

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կարպատներում ուկրաինական պետություն չկա: «Ամեն ամիս ես Կարպատներ եմ գնում և հավաստիացնում եմ, որ այնտեղ ուկրաինական պետություն ինչպես 2014-ին չի եղել, այնպես էլ՝ հիմա», ասել է Սահակաշվիլին: Նա ընդգծել է, որ ներկա բարդ իրավիճակի համար մեղավոր է ոչ թե հունգարական իշխանությունների քաղաքականությունը, այլ այդ տարածքներում ուկրաինական քաղաքականության բացակայությունը: Նախօերին Հունգարիայի մայրաքաղաքում՝ Ուկրաինայի դեսպանատան առջև բողոքի ակցիա էր տեղի ունեցել՝ «Ինքնորոշում՝ Կարպատների համար» կարգախոսով: Ակցիայի կազմակերպիչները հանդես են եկել «Կարպատների ինքնորոշման և ազգային փոքրամասնություններին ազատություն տալու» օգտին: Երկու երկրների միջև հարաբերությունները բարդացել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կրթության մասին սկանդալային օրենքն ընդունելուց հետո, որով էականորեն կրճատվում են Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների լեզվով սովորելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր