211652_close_icon
views-count2222 դիտում article-date 16:48 14-10-2017

Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: Եվ հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն իրենց բնորոշ խանդավառությամբ և նվիրումով լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ: Երիտասարդների շնորհակալ գործին հիացմունքով հետևող անցորդներից շատերն արդարացիորեն նկատել են, որ Սիրո քաղաք Երևանի արձաններն անգամ սիրո պակաս չունեն, և Երևանում արդեն ամեն ոք ու ամեն ինչ պատրաստ է 2799-ամյա սիրելի քաղաքի տոնը լիարժեք տոնախմբելուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր