211652_close_icon
views-count57719 դիտում article-date 17:40 14-10-2017

Մետրոպոլիտենի «Համալսարանական» կանգառը կբացվի հոկտեմբերի 16-ին

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Համալսարանական» կանգառը կբացվի հոկտեմբերի 16-ին: Թբիլիսիի քաղաքային զարգացման հիմնադրամի տեղեկատվությամբ՝ կանգառն առաջին ուղևորներին կընդունի երկուշաբթի օրվա երկրորդ կեսից: Հայտնում է [url=http://www.aliq.ge/մետրոպոլիտենի-համալսարանական-կանգ/]aliq.ge[/url]-ն: Կանգառի շինարարական աշխատանքները տևել են ավելի քան 1 տարի: «Համալսարանական» կանգառից ուղևորները հնարավորություն կունենան դուրս գալ Վաժա-Փշավելա և Սանդրո Էուլիի փողոցներ: Ընդհանուր առմամբ կանգառը կունենա 4 ելք: Մետրոպոլիտենի նոր կանգառի շինարարությունը ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի կողմից: Կանգառի վրա ծախսվել է ավելի քան 83 մլն լարի: Շինարարական աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած իսպանական կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր