211652_close_icon
views-count3680 դիտում article-date 18:51 12-10-2017

ԱՄՆ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտոնապես ծանուցել է կազմակերպությունից դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ կմնտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41599744]BBC[/url]-ն: «Դա ոչ հեշտ որոշում էր, որն արտացոլում է ԱՄՆ-ի մտահոգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտքերի, կազմակերպության արմատական բարեփոխման անհրաժեշտության և շարունակվող կանխակալ հակաիսրայելական դիրքորոշման կապակցությամբ»,- նշվում է պետքարտուղարության հայտարարությունում: ԱՄՆ-ն այդուհետ շարունակելու է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ որպես դիտորդ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը խորը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի հիմնած կազմակերպություններից է, զբաղվում է գիտության, կրթության և մշակույթի հարցերով, գործում է 1945թ.-ից: 2011թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում որպես լիիրավ անդամ ներգրավվել է Պաղեստինի ինքնավարությունը: Այս որոշումը դատապարտել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Այդ տարվանից ԱՄՆ-ն դադարեցրել է անդամավճար մուծել կազմակերպությանը:

Նմանատիպ նյութեր