211652_close_icon
views-count9910 դիտում article-date 12:12 12-10-2017

Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է: Որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները: Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա տարիներն առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կարդինալ փոփոխությունների փուլ է»:

Նմանատիպ նյութեր