211652_close_icon
views-count6897 դիտում article-date 16:39 11-10-2017

ՊԵԿ նախագահի պաշտոնական հանդիպումներն Իրանում. քննարկվել են գործակցության հեռանկարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաև մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել գործակցությունը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների մեծացման, սահմանահատումների գործընթացի պարզեցման, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր