211652_close_icon
views-count46566 դիտում article-date 23:01 10-10-2017

Աբովյանում թալանել են «Իգլ Գրուպ» -ի տնօրենի Lexus-ն ու Toyota-ն. վնասը կազմում է խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած քրգործը հարուցվել է Աբովյան քաղաքի Էլարի 2-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Աֆյանին պատկանող ավտոմեքենաներից կատարված գողության փաստով: Երեկ՝ հոկտեմբերի 9-ին վերջինս դիմել է Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 17 հասցեում գտնվող ավտոտնակում կայանել է իր ավտոմեքենաները և, ըստ նրա հայտարարության, անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում մտել են իրեն պատկանող ավտոտնակ, որտեղ կայանված է եղել Lexus RX 350 մակնիշի 70 FF 770 համարանիշի ավտոմեքենան, որի վրայից գողացել են ձայնաազդանշանային համակարգը, բուֆեր տեսակի ուժեղացուցիչը: Այստեղ կայանված է եղել նաև Toyota մակնիշի 70 CO 770 համարանիշի ավտոմեքենան, որի վրայից էլ գողացել են զայնաազդանշանները, և Sony տեսակի մոնիտորը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աֆյանը, ով աշխատում է «Իգլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, կրել է 720 հազար դրամի վնաս: Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի քննիչները ձեռնարկում են անհրաժեժշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր