211652_close_icon
views-count45813 դիտում article-date 16:17 10-10-2017

Խոշոր հրդեհ Մասիվի հանրակացարանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում (Նոր Նորքի 2-րդ զանգվածի նախկին հանրակացարանի շենքում) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր