211652_close_icon
views-count5250 դիտում article-date 16:04 10-10-2017

Հայտնի են Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետի մեղավորները

Ճապոնիայի դատարանը «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի աղետի պատասխանատվությունը դրել է երկրի իշխանությունների և «Տերսո» ընկերության վրա, որը հանդիսանում է ԱԷԿ-ի օպերատորը, հաղորդում է Deutche Welle-ը։ Այսօր դատարանը երրորդ վճիռն է կայացրել 201 թվականին տեղի ունեցածի գործով։ Խոսքը գնում է 30 կոլեկտիվ հայցերի մասին։ Հայցվորների թիվը 3800-ն է, ովքեր տուժել են աղետի հետևանքով, նրանց թվում զոհված քաղաքացիների հարազատներ կան։ Վերջիններս պահանջում են ամեն ամիս վճարել 50 հազար իեն /մոտ 380 եվրո/ այնքան ժամանակ, մինչև որ ԱԷԿ-ում ռադիացիան չնվզի մինևջ թույլատրելի մակարդակ։ Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին ուժգին երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա-1»-ում հովացման համակարգը խաթարվեց։ 6 ռեակտորներից 3-ը շարքից դուրս եկան և թունավորեցին շրջակա միջավայրը։ Վարակված տեղանքից տարհանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուրը մահացան։

Նմանատիպ նյութեր