211652_close_icon
views-count41940 դիտում article-date 11:17 10-10-2017

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները մարել են Ալավերդի քաղաքի շենքերից մեկի բնակարանում առաջացած հրդեհը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինայնի գլխավորությամբ։ Ժամանել են նաև էլեկտրոցանցի և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները մարել են թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը և ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել են մուտքի բնակիչներին։ Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել են բնակարանում հատակին ուշագնաց վիճակում, ում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր