211652_close_icon
views-count28601 դիտում article-date 19:20 07-10-2017

Արարատի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղամիրյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 GP 155 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Աղամիրյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 2-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Սողոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր