211652_close_icon
views-count3559 դիտում article-date 20:38 06-10-2017

ԵՄ-ն ողջունում Է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը միջուկային զենքի արգելման արշավին

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN): Այդ մասին ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին գրել է Twitter-ի իր Էջում: «Լավ է, որ 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը»,- հայտարարել է Մոգերինին:- «Մենք խորապես հանձնառու ենք այդ նպատակի ձեռքբերմանը՝ աշխարհը միջուկային զենքից ազատելուն»: Նշենք, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 318 թեկնածու, այդ թվում՝ 103 կազմակերպություն: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/06/1079223/]Հիշեցնենք[/url], որ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն այսօր տեղեկացրել է, որ մրցանակը շնորհվում է ICAN-ին:

Նմանատիպ նյութեր