211652_close_icon
views-count64257 դիտում article-date 16:10 06-10-2017

Երևանում «յաշիկի» վարորդը «մայթերով զվռնելուց» հետո բախվել է Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում։ Ժամը 15։10-ի սահմաններում Mercedes G 55 մակնիշի 38 GG 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Volkswagen մակնիշի 51 VD 005 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի վայրում ականատեսներն ասում էին, որ մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը, ով մինչև Volkswagen-ին բախվելը, ավտոմեքենան վարել է մայթով, ինչից հետո էլ դուրս է եկել երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Volkswagen-ին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր