211652_close_icon
views-count4267 դիտում article-date 15:53 05-10-2017

Կատալոնիային խոստանում են հեռացնել Եվրամիության կազմից

Էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ Եվրամիությունն իր անդամ է ճանաչում միայն միասնական Իսպանիային։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Եվրահանձնակատարի խոսքով՝ Կատալոնիան կհեռացվի ԵՄ-ից, հենց որ հայտարարի իր անկախանալու մասին։ Նա ընդգծել է, որ իրականում ոչ մի կատալոնական անկախություն չկա, սակայն ճգնաժամի լուծումը պետք է գտնի Մադրիդը և, ցանկալի է, երկխոսության ճանապարհով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե։ Ընտրողների 90 տոկոսը աջակցել է նախաձեռնությանը։ Ընտրությունները, սակայն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով ու բազմաթիվ ձերբակալություններով, քանի որ իսպանական իշխանությունները գտնում են, որ Կատալոնիայի քայլը հակասահմանադրական է։

Նմանատիպ նյութեր