211652_close_icon
views-count2937 դիտում article-date 21:10 04-10-2017

Ոչ լատինական տառատեսակների Գրանշան միջազգային կոնֆերանս ու մրցույթ են անցկացվել Թումո Երևանում

Ոչ լատինական տառատեսակների Գրանշան միջազգային կոնֆերանսն ու մրցույթը (granshan.com) անցկացվում է արդեն տասը տարի: Եգիպտոսում, Թայլանդում, Գերմանիայում և Անգլիայում անցկացվելուց հետո` կոնֆերանսը այս տարի վերադառնում է Հայաստան` Թումո: Հոկտեմբերի 5-ից 8-ը Թումո Երևանում ներկա կլինեն տառատեսակների դիզայնի և գեղագրության աշխարհի առաջատար մասնագետներ, ովքեր կանցկացնեն դասախոսություններ, ցուցադրություններ, իսկ վերջում ժյուրին կընտրի Գրանշան 2017-ի հաղթող տառատեսակը: Կոնֆերանսի ժամանակացույցը՝ [url=http://www.granshan.com/sites/default/files/granshan_schedule_1709_arm.pdf]այստեղ[/url] Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077332821 հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր