211652_close_icon
views-count6295 դիտում article-date 09:51 04-10-2017

Հովիկ Աբրահամյանը ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարական չի տվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում է հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի վերաբերյալ թեմաները: Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարապետյանի, այլ՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ: «Փաստ»-ին հաջողվել է կապ հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել, հետևաբար, այն իր նախաձեռնությունը չէ: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր