211652_close_icon
views-count6840 դիտում article-date 14:14 02-10-2017

ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրեդենսբորգի Թագավորական պալատում, որտեղ դեսպան Արզումանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր թագավորական շքախմբի ուղեկցությամբ: Արարողակարգային միջոցառմանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Մարգրետե Երկրորդը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր